Իմ մասին

Իմ մասին

Իմ անունն է Հարություն, ես 27 տարեկան եմ: Արդեն 7 տարի է ինչ զբաղվում են ծաղիկներով և բույսերով: 4րդ տարին է ինչ մասնագիտանում է Օրխիդեաների ասպարեզում և հավատացնում եմ ձեզ մի ամբողջ կյանք չի հերիքի ուսումնասիրել բոլորը: Բույսեր որոնք ավել շատ կենդանիների են նման թե իրենց ծաղիկներով, թե վարքագծով: Մասնագիտացման ճանապարհին քիչ չեն եղել բույսեր որոնց կորցրել եմ, բայց դրանով է մարդ մասնագիանում։

Ես գտնում եմ որ ամեն մի Օրխիդեա նույնիսկ եթե դա նույն բույսից է երկու օրինակ, պահանջում են իրեն հարմար յուրօրինակ մոտեցում: Օրխիդեաներին պետք է զգալ և կարողանալ հասկանալ, քանի որ իրենք խոսում են մեզ հետ իրենց բնորոշ ժեստերի լեզվով և հենց դրանում է կայանում խնամել կարողանալու և չկարողանալու խնդիրը:

Ես փորձում եմ օգնել բոլոր նրանց ովքեր ունեն նույնիսկ մեկ օրխիդեա, կարող եմ անվերջ պատմել օրխիդեաների մասին: Իմ խորհուրդները հիմնված են դեռ 4 ամյա փորձի վրա: Միշտ խորհուրդ եմ տալիս այն ինչ ինքս փորձել եմ: Արտահայտել կարծիք որևէ խնամքի միջոցի մասին չեմ կարող քանի դեռ բավարար ժամանակահատված չեմ օգտվել այդ միջոցից:

Փորձում եմ Հայաստան մտցնել Օրխիդեայի կուլտուրան: Դրա համար պարբերաբար նկարում են տեսահոլովակներ, որոնց մեջ ցուցադրում եմ իմ պահպամնան պայմանները և միջոցները:

Չմանալն ամոթ չէ, ամոթ է չհարցնելը, ուստի կարող եք հարցախեղդ անել ինձ։ Ինչպես արդեն նշեցի կարող եմ անվերջ խոսել օրխիդեաների մասին, եթե դուք ինչպես և ես սիրում եք օրխիդեաները ապա ծանոթացեք իմ կայքին և նորությունների։ Գտնվեք ներողամիտ վրիպակների նկատմամբ քանի որ այս ամենը ինչ տեսնում եք անում եմ ես ինքս։

Համագործության պայմաններ
Եթե ունեք բույներ, որոնց անհրաժեշտ է խնամք և դուք չունեք ցանկություն և/կամ ժամանակ դրանով զբաղվելու, բայց ցանկանում եք ունենալ գեղեցիկ կանաչ անկյուն դիմեք ինձ համագործակցության առաջակներով:

Меню