Բնակարանային պայմաններում պահելու համար համեմատաբար պարզ բույսեր են:
Ջերմաստիճանային խումբ- Տաքից մինչև չափավոր տաք՝ կախված տեսակի էկոլոգիայից:
Աճման շրջանում ունեն հաճախակի ջրման և պարարտացման կարիք: Ծաղկման ավարտից հետո աճեցնում են տերևային համակարգ և հանգստանում են: Հանգստյան շրջանում բույսը չեն ջրում: Ջրումը սկսում են քչից շատացնելով նոր աճերի հայտնվելուն զուգահեռ: Միանգամից առատ ջրում իրականացնելը նոր աճերի հայտնվելուն պես կարող է նպաստել բակտերիալ կամ սնկային հիվանդություների առաջացմանը:
Սովորաբար ծաղկի ճյուղերը զարգանում են առման կեսին: Որոշ առանձնյակների մոտ տերևային համակարգը թափվում է ծաղկման շրջանում: Նոր աճի զանգաման վերջում խորհուրդ է տրվում ջրումը քչացնել, ծաղկմանը խթանելու համար:
Օդի հարաբերական խոնավությունը՝ 60% և ավել, կախված տեսակից:
Կեղևային խառնուրդը խոնավապահ, և լավ օդափոխանակվող է, հնարավոր տարբերակներից մեկը՝Սոճենու կեղևի կտորներն (0.5 — 1 սմ) ու տորֆի հավելումն են: Երեք բաժին կեղևային խառնուրդ և մեկ բաժին տորֆ հարաբերությամբ: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս կեղևային խառնուրդի փոխարեն օգտագործել Սֆագնում մամուռ, իսկ բիո հավելումերի փոխարեն հաճախակի պարարտացնել:
Տեղափոխությունը ցանկալի է իրականացնել տարին մեկ անգամ, նոր աճերի հայտնվելուն պես:
Աճման շրջանում խորհուրդ է տրվում օգտագործել ինտեգրված հանքային պարարտանյութեր, ազոտի բարձր պարունակությամբ: Ծաղկման շրջանի սկսելուց առաջ պարարտանյութը փոխարինել ֆոսֆորի և կալիումի գերակշռում ունեցող պարարտանյութերով:
Ցիկնոխես տեսակի բույսերն լուսավորության պահանջով մոտ են Կատտլեաներին: Բույսերին անհրաժշտ է 27000 – 43000լյուքս, բայց որոշ տեսակներ կարող են ադապտացվել ավելի բարձր լուսավորվածության (54000լյուքս), ինչպես նաև ավելի ցածր լուսավորվածության (16000լյուքս):
Արևի ուղիղ ճառագայթների տակ պահվող բույսերի համար հարկավոր է ինտենսիվ օդի շարժ, քանի որ բարակ տերևներ հաճախակի տուժում են այրվածքներից: