Շատ տեղատվական միջոցներում ասվում է բույսը, որը գտնվում է աճեցման բաց համակարգում (Բույսը գտնվում է ապակյա տարրայի մեջ, արմատների մինչև 50%-ից ոչ ավելին գտնվում են ջրի մեջ) չի ծաղկում, քանի որ բույսին անհրաժեշտ է չոր եղանակ, որն էլ բերում է բույսի ծաղկման, բայց ինձ մոտ բույսը ծաղկեց գտնվելով աճեցման բաց համակարգում: Ունի շատ գեղեցիկ ծաղիկ, որը արևի տակ ավելի գեղեցիկ և ունի շղարշյա փայլ: Եզրային թերթիկների վրա առկա են բեղիկներ, որը առանձնահատուկ է տեսակի համար: Հոտը բացակայում է, իսկ ծաղկման շրջանը տևեց բավականին կարճ՝ մոտ մեկ ու կես ամիս:
Ֆալենոպսիս Հիբրիդ
09.2017
Ձեռքբերում
Առաջին հերթին հանում եմ կեղևային խառնուրդից տեսնելու արմատային համակարգի վիճակը: Բույսն առողջ է, ունի զգալի քանակությամբ արմատներ, բայց բույսի հիմքի տակ առկա էր տորֆային բաժակ, (արտադրողները աճման նախնական փուլում օրխիդեաները տեղավորում են տորֆային բաժակում, որով նաև հարմար է կատարել առաքում քանզի այն պահում է բույսը խոնավ երկար ժամանակ), որը հեռացրեցի: Որոշեցի անցնել աճեցման բաց համակարգին(Բույսը գտնվում է ապակյա տարրայի մեջ արմատների մինչև 50%-ից ոչ ավելին գտնվում են ջրի մեջ):
alarm