Կատտլեա

Ջերմաստիճանային խումբ – սառից մինչև տաք կապված էկոլոգիական տեսակից:

Բույսի հիմնական տեսակների համար ձմռան օպտիմալ ջերմաստիճան՝ 12-15°C գիշերը, 18-22°C ցերեկը: Ամռանը՝ մոտավոր 18°C գիշերը, 30°C ցերեկը: Մի քանի գիշեր 8-10°C ջերմաստիճանով չեն վնասի բույսին: Ջարմաստիճանի տատանումը օրվա ընթացքում ոչ ավելի քան 7°C:

Օդափոխանակությունը պետք է լինի մշտական:

Օդի հարաբերական խոնավությունը ձմռանը, միջին ջերմաստիճանի դեպքում՝ 40-60% է: Շոգ եղանակային պայմանների դեպքում խոնավությունը պետք է բարձրացնել մինչև 70%:

Լուսավորվածությունը 20000-50000լյուքս, կամ 20-30% արևային լույսից: Ամռանը՝շոգին 20000լյուքս գերտաքացումից խուսափելու համար: Ձմռանը՝ 40000լյուքս:

Կատտլեաները տարածված են այն լայնություններում որտեղ որվա լուսային ժամերն չեն հասնում էքստրեմալ կարճության և էքստրեմալ երկարության, իսկ եղանակի սեզոնային տատարնումները մեծ չեն:

Լուսավորվածության երկարության և ջերմաստիճանի փոքր տատանումները կրիտիկական են նրանց բնական պայմաններում ծաղկման համար: Որոշ տեսակների վրա այդ երկու գործոնները ազդում են ծաղկային բողբոջների առաջացման և ծաղկման համար: Որոշ հիբրիդային տեսակների համար մշակված է ծաղկման շրջանի կառավարման հատուկ տաբերակ:

Բույսերի հագնստյան ընթացքի առկայությունը, քանակությունը և երկարությունը պայմանավորված է բույսի էկոլոգիական տեսակով: Այն տեսակներն ու հիբրիդները, որոնք ծաղկում են նոր աճի գոյացմանը զուգընթաց, մի քանի ամիս չեն ցուցաբերում աճման ոչ մի շարժ, արմատային համակարգի աճից հետո, քանի դեռ չի սկսվում նոր աճի զարգացում: Ուրիշ տեսակներ հանգստանում են մի քանի ամիս՝ նոր աճի վերջնական զարգացումից հետո, քանի չի սկսվում ծաղկի ճյուղի զարգացումը:

Տնկումն իրականացվում է պլասմասե և կերամիկական ծաղկամաններում, էպիոֆիտ բույսերի համար նախատեսված զամբյուղներում, մանր տեսակները կարելի է տնկել բլոկի վրա:

Գոյություն ունի երկու տեսակի կեղևային խառնուրդ՝ Օսմունդի մազմուկների կամ սոճենու կեղևի տարբեր մեծության կտորների մեջ (0.5-5սմ): Օգտագործելուց առաջ կեղևը թրջում և եռացնում են:

Ջրման հաճախականությունը կախված է կեղևային խառնուրդից, ծաղկամանի մեծությունից և օդի ջերմաստիճանից:

Բույսի տեղափոխությունը կատարում են նոր արմատների և նոր աճերի զարգացումից առաջ: Տեղափոխումից հետո բույսը չեն ջրում մի քանի օր, քանի որ տեղափոխության ժամանակ վնասված արմատները հեշտությամբ վարակվում են սնկային հիվանդություններով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню