Րինխոստիլիս
09.2017
Բարև ձեզ: Բարի գալուստ իմ ալիք: Մի քիչ ուշացած բայց ծանոթություն: Ուզում եմ ծանոթացնել ձեզ իմ Րինխոսծիլիսի հետ: Ցավոք սրտի անվանումների տարբերակները մի քանիսն էին այդ պատճառով դեռ կասկածում եմ անվանման հետ կապված: Տեսակը Րիխեսծիլիս է, Վանդաների ընտանիքին է պատկանում: Շատ հետաքրքրիր բույս, այսպես ողկույզով ծաղիկներ, բուրում է: Ցավոք բուրում է ինչպես ծանոթներիցս մեկը նշեց՝ բիբարի հոտով, բայց ամեն դեպքում գեղեցկությունը ամեն ինչ արժի: Ինչի են չոփերը: Այստեղ մի փոքր վթար է տեղի ունեցել, ինչպես տեսնում եք այն այսպես երկակի ծաղկամանի մեջ է, ես ջուրը չեմ փոխում քանի որ այնտեղ զարգանում են բակտերիաներ որոնք նպաստում են ճիշտ աճին: Ջուրը կարող է կեղտոտ երևալ, բայց դա կեղտ չէ այլ ջրիմուռներ են աճել: Ես դեմ չեմ ու չեմ տեսնում անհրաժեշտություն մաքրելու: Բույսը առողջ է բայց այստեղ ընկնելու հետևանքով, այս ամբողջ կոնստրուկցիայի պատճառով և այս գեղեցիկ ծաղիկների պատճառով ծանության կենտրոնը շեղվել և և բույսը շուռ է եղել: Այստեղ տերևը վնասվել է, բայց չենք տխրում քանի որ բույսը առողջ է, բույսը ծաղկած է: Բույսը ինձ մոտ է մեկ տարուց մի քիչ ավելի: Այս ընթացքում հասցրել է աճեցնել մոտ 5 տերև: Ծաղկի ճյուղը շատ դանդաղ է աճում: Այն հայտնվել է մոտավորապես Սեպտեմբերի վերջ, իսկ առաջին կոկոնն բացվեց փետրվարի սկիզբ: Անհամբեր սպասում էի, քանի որ գնել էի չիմանալով նրա գույնը, բայց շատ գոհ եմ գնումիցս: Սովորաբար ես այդպես էլ անում եմ գնում եմ բույսը չիմանալով ինչպես կծաղկի միայն իմանում եմ որ այն պատկանում է Օրխիդեաների ընտանիքին: Եթե հետաքրքիր սորտ է ուրեմն ես պարտադիր ձեռք եմ բերում՝ կծաղկի ինձ մոտ կծանոթանանք: Մինչ այդ ուղակի գիտեի տեսակը սա Րինխոսծիլիս է:
Նույնսիկ ընկնելը պարզապես մի քանի ծաղիկ է վնասել դեռ ծաղկած է: Շատ գեղեցիկ ծաղիկներ, ափսոս որ մանր, բայց ես դժգոհ չեմ շատ գեղեցիկ օրխիդեա:
Եթե մնացին հարցեր գրեք կպատասխանեմ մեծ սիրով: Հաջողություն: