Ցիմբիդիում

Մանրածաղիկ «Չինական ցիմբիդիումները» աճեցվում են կիսաստվերում: Տերևները պետք է լինեն մուգ կանաչ: Լուսավորվածության չարաշահման դեպքում տերևները դառնում են դեղնա-կանաչավուն: Լուսավորվածության պակասը՝ հանգեցնում է տերևների աճմանը, որոնք կախվում են և պտտվում սպիռալի պես:

Հիմանական տեսակների համար ամառային ջերմաստիճանը 24-29°C է, ցերեկը և 10-16°C է գիշերը: Աշնանից-գարուն ցերեկը 18-24°C և 7-13°C գիշերը: Սեզոնային և օրական ջերմաստիճանի տատանումենրը անհրաժեշտ են նոր աճերի առաջացման համար:

Երկար և հզոր արմատային համակարգի պատճառով աճեցվում են հատուկ Ցիմբիդիումների համար նախատեսված ծաղկամաններում, որոնք իրենց տեսքով սկահակ են հիշեցնում: Սովորական ծաղկաման տեղափոխման դեպքում նկատվում է աղքատ ծաղկում:

Կեղևային խառնուրդը՝ մանր հրաբխային քարեր, Սոճենու կեղև, Օսմունդի մազմուկներ, փայտածուխ և լավ օդափոխանակվող Սֆագնում մամուռ: Տնկնամ ժամանակ հատկապես ուշադություն է դարձվում ծաղկամանում բաց տարածությունների բացակայության վրա:

Կեղևային խառնուրդի պարունակության հարաբերակցությունը կախված է երկրի եղանակային պայմաններից:

Ասիայի որոշ ծաղկագործներ, որոնք ապրում են տաք ջերմաստիճանով երկրներում, որպես կեղևային խառնուրդ օգտագործում են միայն քարային խառնուրդ: Ավելի սառը եղանակային պայմաններով երկրներում՝ կեղևային խառնուրդը օրգանական նյութերի հավելումով է: Կեղևային խառնուրդի խտությունը պետք է լինի այսպիսին, որ ամբողջական արտահոսումը տեղի ունենա 10 վարկյանում:

Ամբողջ տարվա ընթացքում ջրումը կատարվում հավասարաչափ, ձմռանը՝ ջրումը քչացվում է:

Տեղափոխումն իրականացվում է 2-3 տարին մեկ:

Պարարտացման համար օգտագործվում են օրխիդեաների համար նախատեսված՝հավասարակշռված պարարտանութեր: Սեպտեմբերից մարտ բույսը չեն պարարտացնում:

Մեծ ծաղիկներով և որոշ հիբրիդներ պահում են մշտապես օդափոխվող սառը, լավ լուսավորված տարածքներում, 75-90% օդի հարաբերական խոնավությամբ: Բացառությամբ Cymbidium tigrinum, մնացած բոլոր տեսակները չեն տանում կեղևային խառնուրդի ամբողջական չորացումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню