Ցիկնոչես Ֆռեդկլառկեառա Աֆթեր Դառք բլեք Պեռլ
19.12.2018
Բարև ձեզ: Բարի գալուստ իմ ալիք: Փոքրիկ ծանոթություն: Վերջապես ես ձեռք բերեցի սև օրխիդեան Հանրահայտ սև օրխիդեան, բայց Ցիկնոչես տեսակը: Ամբողջական անվանումը Cycnoches Fredclarkeara after dark Ներողություն եթե ինչ որ բան ճիշտ չեմ արտասանում: Շատ հետաքրքիր օրխիդեա՝ տերևաթափ օրխիդեա: Աշնանը այն ամբողջությամբ տերևաթափ է լինում: Այն սկսում են ընդհանրապես չջրել: Մինչև գարնանը արթնանում է նոր աճ: Բույսը խոնավասեր է, բայց ամբողջ ձմեռ այն պետք է չջրել: Գարնանը նոր աճը դուրս է գալիս, նախորդ բուլբայի հաշվին ստանում է սնունդ, աճեցնում է արմատներ: Ունենալով 3 արմատ մինչև 10սմ նոր սկսում են բույսը ջրել և առատ պարարտացնել, ինչի համար, որ նոր աճը որը դուրս է գալիս պետք է նախորդից մեծ լինի, եթե նախորդից մեծ չեղավ նշանակում է ինչ որ տեղ թերացել եք բույսի խնամքի մեջ: Բույսի այս տեղակը 2րդն է ինձ մոտ: Առաջին Ցիկնոչեսը ինձ մոտ փչացավ: Այն ավելի փոքր էր, ավելի երիտասարդ բույս էր, չկարողացա ճիշտ խնամել, ճիշտ եղանակին չէի պատվիրել նաև, չնայած դա ինձ չի արդարացնում: Կաշխատեմ այս մի տեսակը չփչացնել: այն շատ էի ուզում ձեռք բերել: Վերջապես ձեռք եմ բերել, բայց այս վերջերս շատ վիդեոներ եմ նայում որտեղ ասվում է, որ շատ քմահաճ բույս է և հնարաբոր է իրեն 10 տարի խնամել, բայց ծաղկունք այդպես էլ չտեսնել: Հուսով եմ ինձ հետ այդպես չի պատահի, բույսը կծաղկի և կուրախացնի ինձ, նույնիսկ եթե այնտեղ լինի մեկ ծաղիկ ես շատ ուրախ կլինեմ: Կարևորը այն ծաղկի: Բույսը շատ երիտասարդ է այդ պատճառով այս տարի ծաղկունք չենք տեսնի: Հուսամ մյուս տարի այն կծաղկի: Այն այսպես մոխի մեջ է, որոշել եմ այս տարի չվերատնկել: Կվերատնկեմ մյուս տարի: Նոր արմատներն աճում են: Նկար կտեղադրեմ, կտեսնեք արմատները, նոր աճը մոտիկիս: Տեսնենք ինչ կստացվի: Շնորհակալություն որ ինձ հետ էիք, եթե մնացին հարցեք ուղարկեք ինձ կպատասխանեմ հաճույքով կպատասխանեմ հաճույքով: Հաջողություն: