Հիբրիդային Ֆալենոպսիսներ
Սենյակային պայմաննրում Ֆալենոպսիսները աճեցվում են պլասմասե ծաղկամաններում (հաճախ թափանցիկ): Թափանցիկ պլասմասե ծաղկամանները օգտագործվում են կեղևային խառնուրդի (ծառի կեղև,ածուխ, պենոպլաստի կտորներ ) խոնավության, արմատային համակարգի հսկողության համար:
Ֆալենոպսիսների մեծ մասը կարելի է պահել 40-50% օդի հարաբերական խոնավության պայմաննրում: Գոյություն ունեն՝ էպիոֆիտային բույսերի աճեցման բազում նկարագրություններ, սովորական բնակարանային պայմաններում առանց ջրի հավելյալ ցողման: Պետք է հետևել, որպեսզի ջուրը չկուտակվի տերևների հանգույցներում, դա կարող է բերել բույսի նեխման:
Հիբրիդների և տեսակների հիմանական մասը պատկանում են տաք պայմաննրում աճեցվուղ բույսերի խմբին: Ձմռանը և ամռանը նրան համար բարենպաստ ջերմաստիճան է համարվում 22-25°C,գիշերը 21°C ոչ ցածր: Հաջող ծաղկան համար ցանկալի է գիշերային և ցերեկային ջերմաստիճանի տատանում 5-10°С:
Ֆաենոպսիսների մեծ մասը բույսեր են, որոնք չունեն արտահայտված հանգստի շրջան այդ իսկ պատճառով պետք է ջրել չափավոր, բայց հաճախ: Օգտագործվող ջուրը(ցանկալի է փափուկ կամ թորված) պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Համարյա բոլոր Ֆալենոպսիսները էպիֆիտային բույսեր են, բնության մեջ նրանք աճում են ծառերի բներին կամ ճյուղերին: