Բույսի ծաղկիները շատ գեղեցիկ են և բավականին մեծ: Ծաղկի թերթիկները ունեն շատ գեղեցիկ խիտ հյուսվածք: Հոտը բացակայում է: Բույսի ծաղկումը կատարվեց երկու էտապով: Առաջին էտապում ծաղկեց հինգ կոկոն, իսկ երկրորդ էտապում բացվեցին չորս կոկոն:
Ֆալենոպսիս Հիբրիդ
02.2017
Տեղափոխություն
Որոշ ժամանակ անց որոշեցի, որպես փորձ բույսը տեղափոխել աճեցման փակ համակարգ(Բույսը գտնվում է ապակյա տարայի մեջ, որի ստորին հատվածում տեղավորված են քարեր կամ կեղևի խոշոր կտորներ, իսկ դրանի վերև արդեն ավանդական կեղևային խարնուրդ: Տարան չունի օդափոխանակության անցքեր): Բույսին դուր եկան պահպանման այս պայմանները, քանի որ մի քանի օր անց նրա մոտ ակտիվացավ բողբոջ և աճեց ծաղկի ճյուղ:
08.2016
Ձեռքբերում
Բույսը գնեցի ծաղկած, բայց արդեն ծաղկաթափման եզրին: Առաջին հերթին հանեցի կեղևային խառնուրդից տեսնելու արմատային համակարգի վիճակը: Բույսը առողջ և ունի գերազանց արմատային համակարգ և ոչ մի նեխած արմատ: Միակ խնդիրը որ ես նկատեցի դա տերևի վրա գտնվող հետքն էր ինչն էլ հետո արդեն պարզեցի, որ խոնավության չարաշահման հետևանք է: Բույսը միանգամից տեղափոխեցի աճեցման բաց համակարգ(Բույսը գտնվում է ապակյա տարայի մեջ, իսկ արմատների մինչև 50%-ը և ոչ ավելին՝ գտնվում են ջրի մեջ):
2 комментария. Оставить новый
Barev dzez Es unem ays caxikic caxikneri @nkneluc heto terevnern dexnecin u choracan hima armatnernen nexel u amani mijic erevum e yndamen@ mek armat kanach
Inj karoxem anel caxiks prkelu hamar?
Բարև ձեզ: Ձեզ արդեն պատասխանեցին մեր Վայբերյան խմբի սիրելի խմբակիցները: