Հաշվետու գրառում
Նոր աճն արդեն պատրաստ է՝ վերջնական զարգացմանը: Աճը մեծությամբ գերազանցում է նախկին երկու պալարներին, ինչը խոսում է աճեցման պայմանների ճիշտ պահպանման մասին: Տերևները լայն են՝ առողջ: Պարարտացնում եմ: Գարնանը այն կարող է ծաղկել:
Պարզեցի բույսի անվանումը, ստացա շնորհավորանքներ տարբեր երկրներից քանզի բույսը շատ հազվադեպ է և շատ գեղեցիկ: Զարմանալիորեն աճում է շատ արագ: Ջրում եմ գրեթե ամեն օր քանզի շատ խոնավասեր է և եթե հանկարծ չորանում է, ապա նկատվում է պալարների ցմքում: Պարարտացնում եմ: Ծաղկամանի վերևի հատվածը ծածկել եմ մամուռով:
Ձեռբերման պահին անհայտ էր նույնիսկ բույսի անունը, բայց քանի որ համոզված էի, որ նա Օրխիդեաների ընտանիքին է պատկանում գնեցի: Ունի երկու պալար, նոր աճ, տեսանելի առողջ արմատներ: Ամեն դեպքում որոշեցի տեղափոխել, համոզվելու համար որ չկա ոչ մի հիվանդություն: Արմատները գտնվում են իդեալական վիճակում, առողջ են և աճում են: Արմատները տեսնելով ինձ հուշեցին, որ բույսը խոնավասեր է և պետք է պահել մաքսիմալ խոնավ: Նոր աճը լրիվ առողջ է: Պարարտացնում եմ