Ֆալենոպսիս Գրին Սթար

date_range

09.2017

Հաշվետու գրառում

Կարատում եմ վերջին գրառումն առանձնացված աճերի մասին: Նրանց զարգացման մասին կլինեն գրառումներ ոչ այդքան հաճախ: Հաջորդ գրառումն որի մեջ կնշեմ նրանց մասին կլինի ծաղկման շրջանը՝ իհարկե եթե մինչ այդ բույսերը լինեն դեռ ինձ մոտ:  Նրանք բոլորն էլ առողջ են զարգանում են տարբեր աճեման համակարգներում(աճեցման փակ համակարգ, աճեցման ավանդական համակարգ, բլոկի վրա):

alarm
date_range

08.2017

Նոր աճի տեղափոխություն

Չսպասելով նոր աճի ամբողջական ծաղկաթափմանը որոշեցի առանձնացնել բոլոր նոր աճերը: Ծաղկած նոր աճը տեղափոխեցի բլոկի(աճեցման տարբերակ երբ պայմանները առավելագույնս մոտեցված եմ վայրի բնության մեջ գտնվող բույսերի պայմաններին: Բույսը գտնվում է ծառի կեղևի մեծ կտորի վրա, իսկ արմատային համակարգը ծածկված է մամուռով) վրա: Մյուս երկու աճերը տեղափոխեցի աճեցման ավանդական մեթոդ: Համողված եմ որ սկզբանական շրջանում նրանց բոլորի աճը կդանդաղի մինչև նրան կսովորեն գոյատևել ինքնուրույն:

alarm
local_florist

02.2016 — 08.2017 Ծաղկման շրջան

Ինչքան մեծ էր զարմանքս երբ նոր աճն ծաղկի ճյուղի վրա ծաղկեց: Հետաքրքիր է այն որ հենց ինքը մեծ բույսը ետ չմնաց և աճեցրեց ծաղկի ճյուղ ու պատվով ծաղեց վեց ամիս: Ինչն բավականին երկար է այն էլ բույսի համար որի վրա առկա է երեք նոր աճ որից մեկն նույնպես ծաղկման մեջ է:

alarm
date_range

11.2016

Նոր աճեր

Մամուռը աճերի հիմքին կապելու միջոցով արագացնել արմատների զարգացումը չտվեց ոչ մի արդյունք ուստի հրաժարվեցի այդ տարբերակից: Հետաքրքիր առձանագրություն երկու նոր աճերի մոտ, չունենալով դեռ արմատներ երկուսի մոտ էլ նկատեցի ծաղկի ճյուղի գոյացություն: Իհակե չհավատացի որ այն գտնվելով դեռ մեծ բույսի ծաղկի ճյուղին կարող է ծաղկել:

alarm
date_range

09.2016

Նոր աճեր

Նոր աճերն շատ արագ են զարգանում՝ ինչպես նշել էի արդեն մյուս գրառմանս մեջ(Տերևային զանգվածն աճում է շատ արագ, իսկ արմատային համակարգ բավականին դանդաղ): Արագացնելու համար արմատների աճը խորհուրդ է տրվում աճերի հիմքին ամրացնել մամուռ և այդ զանգվածն պահել խոնավ: որոշեցի փորձել:

alarm
date_range

08.2016

Ցիտո մածուկ

Բույսը գնել էի արդեն ծաղկած բայս ինձ մոտ ծաղկման շրջանը տևեց չորս ամիս: Չսպասելով ամբողջական ծաղկաթամանը որոշեցի գործնականում կիրառել Ցիտո(Մածուկը որ հորմոնային է և ստիպողաբար ակտիվացնում է բույսի վրա գտնվող բողբոջը) մածուկը: Մշակեցի մեկ բողբոջ: Կարճ ժամանակ անց նկատեցի բողբոջի ակտիվացում ու նկատեցի որ մի բողբոջից աճում է երկու նոր աճ: Քանի որ բույսն առողջ էր ու հասուն որոշեցի թողնել երկու նոր աճերն էլ: Փոշոտումս տվեց իր արդյունքը և ծաղիկի ցողունը հաստացավ իր մեջ հասունացնելով ծաղկի սերմերը, բայց քանի որ օրխիդեաները սերմից աճեցնելը շատ բարդ գործընթաց է և հիմնականում կատարվում է լաբարատոր պայմաններում որոշեցի չշարունակել փորձս քանի դեռ չունեմ համապատասխան հնարավորություններ:

alarm

04.2016

Ձեռբերում

Գնեցի արդեն ծաղկած: Բույսն առողջ է և գտնվում է ծաղկման շրջանում ուստի չեմ տեսնում անհրաժեշտություն նրան հանելու ծաղկամանից: Չնայած նրան որ բույսը գտնվում եմ ծաղկման շրջանում ես նրան պարարտացնում եմ: Ծաղկման շրջանը տևեց շատ երկար ի զարմանս ինձ: Որպես փորձ որոշեցի կատարել ծաղկի փոշոտում:

alarm

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню