Մեկ ամիս անց ակտիվացան՝ միանգամից երկու բողբոջ: Ուժեղ շոգի պատճառով որոշեցի բարձրացնել օդի խոնավությունը՝ ջուր ցողելով ամիջապես բույսի արմատրներին, ինչից հետո նկատեցի, որ բույսի ստորին տերևը դեղնում է: Մանրամասն զննելուց հետո նկատեցի, որ տերևի հանգույցում հավաքված ջրի ավելորդ քանակը առաջացրել է տերևի նեխում՝ հիմքից: Հանեցի բույսը կեղևային զանգվածից նեխել էին նաև բույսի արմատների զգալի մասը: Հեռացրեցի տերևը, իսկ կտրվածքի տեղը՝ մշակեցի դարչնի փոշով: Հեռացրեցի նաև նեխած արմատները և արմատային զանգված մշակեցի հականեխիչ նյութով(фитоспорин): Հեռացրեցի նաև ծաղկի ճյուխը որպեսզի բույսը ամբողջ ուժերը կենտրոնացնի վերականգնմանը:
4 комментария. Оставить новый
Բարև Ձեզ,եթե բույսը մի ամիս առաջ հանել եմ իր հին կեղևային զանգվածից,մշակել եմ արմատները,դրել եմ նորից մեջ,ու հիմա նկատել եմ որ մի քանի արմատ սկսել է փտել,արժի նորից հանել տարայից։Ակտիվացրել է բողբոջը։
Բարև ձեզ: Փտում է թե նեխում?
Դառնում են դարչնագույն ,հետո կարծես դատարկվում,մնում է արմատային թելիկը,ու այդպես շարունակվում է։Հիմա կարծես պրոցեսը կանգ է առել։Նոր արմատներ չեն աճում,անցել է գրեթե 2 ամիս,դա մտահոգիչ է?
Սնկային հիվանդություն է։ Անձամբ չեմ հանդիել, բայց հաճախակի հանդիպող խնդիր է։ Փորձեք բույսը միառժամանակ ջրել միայն Ֆիտոսպորինի լուծույթով։ Ամեն դեպքում բույսը վերատնկելուց հետո նմանատիպ խնդիրներն անխուսափելի են։ Վերատնկելն բացառվում է։ Փորձեք բույսի համար ապահովվել նույն պայմաններն ինչ ենել են մինչև վերատնկելն(Խոսքը վերաբերվում է խովանությանը)։ Ցանկալի է բույսերը վերատնկելիս օգտվել հատուկ նյութերից որոնք վերացնում են սթրեսը։ Իսկ որպես կոմպլեքս խորհուրդ կտամ միշտ օգտագործել Ֆիտոսպորին, քանի որ այն օրգանական է չի պարունակում քիմիկատներ և իր օգտահործմամբ նույնիսկ խիտ լուծույթով հնարավոր չէ վնասել բույսին։ Կարող եք կարդալ Ֆիտոսպորինի մասին կայքերում։