Պաֆիոպեդիլիումներ
Ջերմաստիճան
Պաֆիոպեդիլիումների մեծամասնությունը պատկանում է չափավոր տաք և տաք աճեցվող բույսերին: Որոշ տեսակներ պահանջում են սառը պահպանում՝ ձմռանը, ցերեկային և գիշերային ջերմաստիճանի տատանման առկայությունով:
Կեղևային խառնուրդ
Պաֆիոպեդիլիումները աճեցնում են պլասմասե և կեռամիկական ծաղկամաններում մի քանի օդափոխանակության անցքերով, որորնք ապահովում են կեղևային խառնուդի հավասարաչափ չորացումը:
Ամենից հարմար տարբերակը դա պլասմասե, թափանցիկ ծաղկամաններն են, որոնք թույլ են տալիս հետևել կեղևային խառնուրդի վիճակին, կեղևային խառնուրդի չորությանն և արմատային համակարգի զարգացմանն: Ցանկալի է ծաղկամանը դնել հավելյալ ոչ թափանցիկ ծաղկամանի մեջ՝ առանց օդափոխության անցերի, որպեսզի կարողանաք խուսափել ծաղկամանի պատերի ներսի հատվածի վրա կանաչա-կապույտ ջիմուռների առաջացմանը:
Կեղևային խառնուրդի գլխավոր բաղադրիչը դա սոճենու կեղևի 0,5-2սմ-ոց կտորներն են: Բաղադրիչների հարաբերությունը ընտրվում է կախված սենյակում օդի հարաբերական խոնավությունից, Ծաղկամանի չափից, բույսի տարիքից և տվյալ տեսակի պահանջներից:
Կեղևային խառնուրդների որոշ տեսակներ, որոնք օգտագործվում են հյուսիսային Ամերիկայում:
4:1:1:1
- Սոճենու կեղև, 0.6—1.5սմ-ոց կտորներ
- Պերլիտ (перлит)
- Փայտածուխ
- Հրաբխային մնացորդի կտորներ
5:1:1
- Սոճենու կեղև, 0.6—1.5սմ-ոց կտորներ
- Պերլիտ (перлит)
- Հրաբխային մնացորդի կտորներ
4:1:1
- Սոճենու կեղև, 0,8սմ-ոց կտորներ
- Փայտածուխ, 0,8սմ-ոց կտորներ
- Պերլիտ (перлит), 1,5-2սմ-ոց կտորներ
7:1:1:1 (Ենթաընտանիք Brachypetalum)
- Սոճենու կեղև, 0.6—1.5սմ-ոց կտորներ
- Խոշոր հատիկավոր ավազ
- Փայտածուխ
- Պերլիտ (перлит)
3:1:2:1
- Կոկոսի շերտեր, 0.6—1.5սմ-ոց կտորներ
- Կոկոսի շերտեր, 1,5-2սմ-ոց կտորներ
- Կավի գնդիկներ, 0.6—1.5սմ-ոց
- Փայտածուխ, 0,8սմ-ոց կտորներ
Որոշ ծաղկեգործներ պերլիտի(перлит) փոխարեն օգտագործում են կավի գնդիկներ(керамзит):
Կեղևային խառնուրդի քայքայման արագությունը կախված է աճեցման պայմաններից և բույսի տեսակից: Եթե բույսը չեն տեղափոխում տարվա մեջ գոնե մեկ անգամ, ապա դա կարող է բերել կեղևային խառնուրի մեջ խոնավության ավելցուկի, աղի կուտակումերի, ինչն էլ իր հերթի կհանգեցնի արմատային զանգվածի վնասման,կորստի:
Ջրում
Տեսակի մեծամասնության արմատները՝ տեղակայվում են վերին շետում գտնվող փխրուն կեղևային խառնուրդում, որտեղ բացի խոնավությունից հեշտ հասանելի է նաև օդը: Եթե կեղևային խառնուրդը շատ խիտ է դա բերում է օդափոխանակության դժվարացման, որն էլ իր հերթին բերում է արմատային համակարգի վրա սնկային հիվանդությունների զարգացման:
Ջրման հաճախականությունը որոշվում է կեղևային խառնուրդի չորացման արագությունով: Կեղևային խառնուրդը պետք է հասցնի, գրեթե լինել չոր, բայց ոչ լրիվ չոր:
Ջրումն իրականացվում է ֆիլտրված կամ եռացված ջրով:
Լուսավորվածություն
Բոլոր տեսաների համար ընդհանուր լուսավորվածության չափը՝ սահմանված չէ: Կան տեսակներ, որոնք կարող են աճել հյուսիսային կողմ նայող պատուհաններին, իսկ այսպիսի տեսակը ինչպիսին է <<Paphiopedilum rothschildianum>> պահանջում է ուժեղ լուսավորված պայման հավելյալ լուսավորումով ձմռան ընթացքում:
Տեսակների մեծամասնության համապատասխանում է 2100-2600 լյուքս լուսավորվածություն:
Քանի որ այս տեսակի ներկայացուցիչները աճում են ցածր լայնություններում, ապա նրանց բնական զարգացման համար անհրաժեշտ է 12-14 ժամային լուսային օր:
Տեղափոխություն
Տեղափոխությունը իրականացվում է ամեն երկուսից – երեք տարին մեկ անգամ, կախված բույսի տարիքից, տեսակից, բույսի կեղևային խառնուրդի քայքայման արագությունից և բույսի աճման արագությունից:
Որոշ կոլեկցիոներներ գործնականում կիրառում են բույսի տեղափոխությունը 6-8 ամիսը մեկ անգամ: