Կոկոմների չորացում
Դանդաղ աճն ուղեկցվեց կոկոմների չորացմամբ։ Մտածում եմ, որ ամեն ինչի պատճառը պահպանման պայմանների փոփոխությունն էր և այս տարվա եղանակային խիստ պայմանները։ նշեմ որ այս տարի ջերմաստիճանը հասավ 42°С օֆիցիալ տվյալներով։ Երեկոյան արևի ճառագայթներն էլ ամբողջությամբ վնասեցին բույսի տերևային զանգվածը։ Տողափոխեցի ավելի ստվերոտ հատված, հուսամ գոնե բույսը, կապրի։ Շարունակում եմ պարարտացնել։