Բլոգ

Ինչպես Ռեանիմացնել Օրխիդեան: Մաս 2

Բարև ձեզ: Բարի գալուստ իմ ալիք: Ես մի քիչ անհամբեր եմ և ուզում եմ բոլորիդ հետ կիսվել արդյունքնրով: Անցաց վիդեոյում մենք խոսեցին ռեանիմացիայի տարբերակների մասին և ես որպես էքսպերիմենտ օրխիդեները տեղադրեցի կոլբայի մեջ: Չծիծաղեք բայց ինձ համար նույն տարբերակով տեղավորել եմ նաև ամանի մեջ: Այնտեղ լցված է ջուր, քարի կտորներ, սոճու կեղև, մոխ եթե այստեղ ամեն ինչ երևում է ապա այստեղ ոչինչ չի երևում: Արդյունքները շշմեցուցիչ են այդ իսկ պատճառով որոշեցի կիսվել ձեր հետ, արդեն բոլորին խորհուրդ տալ օգնվել ռեանիմացիայի այս տարբերակից: Ավելի մանրամասն հիմա մոտիկից կնայենք թե ինչ կա ամաների մեջ, ինչը կարելի է վերատնկել, ինչը թողել, բայց վերևից նայել կարող եմ ասել որ արդյունքները շատ լավն են: Արդյունքները գերազանցեցին սպասելիքները: Անցնենք առաջ:

Բացում ենք առաջին կոլբան, հանում, եթե չեմ սխալվում սա Գոլդեն Բյութին է: Արմատը մի քիչ վնասված է, բայց մյուսը աճում է և հիմքին եթե կարող եք նկատել, առկա է ևս մեկ արմատ աճող: Շատ ուրախալի է, շատ արագ: Ես նմանատիպ արդյունքների չէի սպասում: Նոր տերևը պինդ է, հինը մի քիչ կնճռոտվել է: Կարևորը աճում են արմատներ:

Այս մեկը նոր եմ տեղավորել: Տերևների են աճում արմատների փոխարեն: Դեռ արմատներ չեմ նշմարում, բայց տերևները նույնպես առաջընթացի մասին են խոսում: Չեն տխրում շուտով այս տեսակի վրա էլ կերևան արմատներ:
Հաջորդը: Մի քիչ դժվար կլինի այս տարբերակի վրա աճեցնել արմատներ, քանի որ հիմքը ամբողջությամբ հեռացվել էր, վնասված լինելու պատճառով: Չի վնասվում, տերևները չեն կնճռոտվում, բայց նոր արմատներ էլ չեն աչում: Սպասենք մինչև աճեն արմատներ:

Մինի տարբերակը պարզապես հրաշք արմատներ է տվել: Դեռ չեմ վերատնկի կսպասեմ մինչև 3րդ արմատնել երկարի: Նոր տերևներ են աճում: Հին տերևները կնճռոտվել են բայց ոչինչ դրանք բայց նոր տերևները և արմատները պարզապես հրաշալի են: Կտողնեմ կոլբայի մեջ մինչև 3րդ արմատնել երկարի 4-5սմ նոր կվերատնկեմ: Դնենք մի կողմ:

Հաջորը նույնպես մինի: Այս մինիի վրա մեկ արմատ է նոր առկա, բայց դա նույնպես լավ առաջընթաց է: Դնենք մի կողմ:

Այստեղից հանենք չոփերը: Էքսպերիմենտը չստացվեց: Կտրած ծաղկի ճյուղից փորձում էի աճեցնել օրխիդեա: Շատ դժվար է, համոզվեցինք:

Մոխը մի քիչ փխրեցնում եմ: Հարմարեցնում եմ որպեսզի օրխիդեաները հետ շարեմ կոլբայի մեջ: Զգուշությամբ ծարում եմ որպեսզի ոչ մի արմատ չվանսվիև բոլոր արմատների հասանելի լինի լույս: Նոր արմատները բավականին հեշտությամբ վնասվում են: Այնպես որ ուշադիր եղեք: Քիչ արմատ չեմ վնասել պարզապես տեղափոխելու ժամանակ: Բոլորը տեղավորված են: Հիմա թափանցիկ ցելոֆանով կփակենք և կսպասենք մինչև արմատները բավականափաչ կերկարեն:

Անցնենք հաջորդ ամանին: Սա ուղակի հիմք է, չեմ ուզում դեն նետել: Հիմնականում բնից աճում է նոր բույս: Արմատները շատ առողջ են բայց դեռ ծիլը չեմ տեսնում: Ամեն դեպքում կդնեմ մի կողմ մինչև տեսնենք մի բան կստացվի թե չէ: Մինչև վերջնական չորանալւ ձեռք չեմ տալու:

Այստեղ կարող եք նկատել դուրս է եկել արմատ: Երկու արմատ: Կսպասենք մինչև երկարի նոր կտնկենք, բայց շատ արագ ավելացան արմատները: Տերևները ամբողջությքամբ կնճռոտված են նոր տերև չի աճում, բայց արմատների արագությունը հրաշալի է, ես նմանատիպ արդյունքի չէի սպասում: Մոտ մեկ շաբաթ է ինչ տեղադրել եմ ամանի մեջ:

Հաջորդը մեկ տերև որը դեղնում է: Դա խնդիր չէ: Կարևորը արմատ է աճում: Ամեն ինչ լավ է արմատը երկարում է: Կսպասենք հաջորդ արմատներին և կվերատնկենք բույսը: Դնենք մի կողմ:

Հաջորդը: Հրաշք արդյունք: Նույնիսկ սովորական պայմաննորում նմանատիպ քանակությամբ արմատներ ես չեմ կարողանում ստանալ, եթե ինչ որ մեկը կարողանում է՝ ես չեմ կարողանում:Այս տարբերակով ռեանիմացնել և ստանալ այսքան արմատներ՝ պարզապես հրաշք է: Արդյունքը հիանալի: Արդեն բոլորին կարող եմ հանգիստ խորհուրդ տալ: Նոր տերևը պինդ է՝ հինը կիսակնճռոտված: Նոր արմատները շուտով կերկարեն կվերատնկենք:
Այստեղ շարժ չկա նոր արմատ դուրս չի եկել: Չենք հուսահատվում սպասում ենք նոր արմատների:

Եվս մի հրաշք օրինակ: Նայեք քանի արմատ է դուրս գալիս: Տերևը դեղնում է, բայց դա խնդիր չէ: Կարևորը դա տակի տերևն է ոչ թե նոր տերևը: Արմատները հրաշք նոր արմատներ: Սա պարզապես անասանելի արդյունք է, ես նման արդյունքների չէի սպասում:

Ինչպես կարող եք տեսնել՝ մոխ, տակը մոխ սֆագնում: Սոճու կեղևը արդեն ավելի ներգև է: Մի քիչ նորից փխրեցնում ենք: Տեղաշարժում ենք մոխը: Մոխը աճող է: Սֆագնումը նույնպես սկսում է աճել:

Բոլորը զգուշորեն տեղավորում ենք ամանի մեջ: Վերջում ծածկում ամանը թափանցիկ ցելոֆանով, մինչև կստանանք արմատների անհրաժեշտ քանակությունը նոր կվերատնկենք, իսկ մինչ այդ նրան այստեղ կմնան:

Ավելին

Յանտառնայա Կիսլոտա

Բարև ձեզ: Բարի գալուստ իմ ալիք: Այսօր ուզում եմ խոսել մի խնամքի միջոցի մասին՝ որի անունն է Յանտառնայա Կիսլոտա: Շատ տարածված միջոց: Հայտնի է դառել բուսաբանության մեջ, բույսեր սիրողների շրջապատում վերջերս: Երկար ժամանակ այն հասանելի չէր: Փորձում էինք արտերկրից գնել, բոլորը ման էին գալիս Յանտառնայա կիսլոտա: Վերջապես կարող եմ ուրախացնել բոլորին այն Հայաստանում վաճառվում է: Վաճառվում է միայն դեռ ցավոք 36.6 դեղատների ցանցում: 10 հաբի արժեքը 150դրամ: Ինչևէ կարելի է գնել, գտնել դեղատուն, դա ավելի հեշտ է քան հասնել արտերկիր դեղորայքը ձեռք բերելու համար, կամ ծանոթներ գտնելու խնդրելու, որպեսզի այն բերեն: Հաբերը նախատեսված են մարդու համար որոնք լավացնում են նյութափոխանակությունը, իսկ ավելի կոնկրետ Յանտառնայա կիսլոտան՝ շատ, շատ, շատ, շատ, շատ դրական ազդեցություններ ունի: Քանի որ բժիշկ չեմ, շատ եմ կարդացել դեղորայքի մասին, բայց խորհուրդ չեմ տա՝ որևէ նշանակում անել չեմ կարող, եթե որևէ մեկին հետաքրքիր է այն կարելի է որպես պրոֆիլակտիկ խմել: Ամեն դեպքում կարդում ենք ինֆորմացիա ենք հավաքում: Թեկուզ դեղատանը հարցրեք ինչպես և երբ կարելի է խմել և ինչ օգուտ կամ վնաս կարող է հասցնել Յանտառնայա կիսլոտան:
Խոսենք բույսերի հետ կապված նրա գործողությունների մասին: Այն լավացնում է բույսի աճը: Այն տալիս է բույսին այն թթվածինը, որը բույսը չի հասցնում կուտակել ֆոտոսինթեզ կատարելու ընթացքում, այսինքն լույսը բավական չի լինում բույսին և բույսը սկսում է նվազել, սա այն միջոցն է որը լռացնում է այդ պակասը: Նպաստում է բույսի նորմալ աճին, նպաստում է որպեսզի բույսը իր ուժերը կենտրոնացնի վերականգնելու վնասված հատվածը, բարձրացնում է իմունային համակարգը, լավացնում է բույսի տեսքը, փարթամեցնում է, այսինքն բույսի բոլոր հիվնադությունների դեպքում (բացառությամբ վնասատուներից ազատվելը) կարելի է օգտագործել Յանտառնայա կիսլոտա: Կանխարգելման նպատակով կարելի է երբեմն/պարբերաբար օգտագործել Յանտառնայա կիսլոտա: Ես խորհուրդ եմ տալիս մեկ հաբը լուծել կես լիտր ջրում: ՄԻանգամից զգուշացնեմ որ հաբը բավականին դժվար է լուծվում, այդ պատճառով ցանկալի է այն մանրեցնել, նոր լուծել ջրում, նույնիսկ կարելի է գոլ ջրում: Խոսեմ կոնկրետ օրխիդեաների մասին, քանի որ Օրխիդեաները սիրում են, երբ իրենց ջրում են գոլ նույնիսկ մի քիչ տաք ջրով դրա համար կարելի է լուծել գոլ ջրում և միանքամիցջրել Օրխիդեան: Եթե օրխիդեան Ռեանիմացման փուլում է, Յանտառնայա Կիսլոտան շատ լավ պերպառատ է որը կնպաստի որպեսզի Օրխիդեան արագ աճեցնի արմատային համակարգ: Ռեանիմացիայի տարբերակները շատ են այդ մասին արդեն խոսել ենք:
Ծաղկած ժամանակ երևի միակ պերեպառատն է որը կարելի է տալ բույսին, որովհետև այն պարարտանյութ չէ և նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը: Բույսը արագ ծաղկաթափ չի լինի, հանգիստ կարելի է օգտագործել Յանտառնայա կիսլոտան: Եթե բույսի մոտ առկա է խնդիր և բույսը ծաղկած է կարող եք օգտագործել Յանտառնայա կիսլոտան և չեք կարող օգտագործել որևէ պարարտանյութ որը կարող է վատ անդրադառնալ ծաղկման ընթացքի վրա:
Կարելի և նաև համատեղել Յանտառնայա կիսլոտան պարարտացնելու հետ: Կամայական Պարարտանյութ տալուց առաջ կարելի է այն լուխել արդե պատրաստի Յանտառնայա կիսլոտայի լուծույթի մեջ: Այդ տարբերակով բույսը ավելի շատ օգտակար նյութեր կվերցնի պարարտանյութից քան այն կվերցներ առանց Յանտառնայա կիսլոտա: Արդյունքը կարճ ժամանակում նկատելի կլինի:
Նկատառում Յանառանայա կիսլոտա օգտագործելիս: Կամայական Պրեպառատ օգռագործելիս կարող է առաջանալ կախվածություն: Յանտարնայա Կիսլոտան հանդիսանում է շտապ օգնություն, իսկ եթե բույսը սովորել է շտապ օգնությանը ապա անհրաժեշտության դեպքում ձեզ ոչինի չի օգնի: Այս պատճառով կարելի է օգտագործել ամեն եղանակի սկիզբ մեկ-երկու ջրում:
Քանի որ Օրխիդեաները գնելիս դրանք հիմնականում լինում է ներմուծված և ներմուծումն ու այդքան ժամանակ ոչ մշտական կացարան և ջերմաստիճանի տատանում սթրես է բույսի համար, ձեռք բերելիս Օրխիդեա առային մի քանի ջրումը կարելի է կատարել Յանտառնայա կիսլոտայով որը կնպաստի որ բույսը հեշտ ադապտանա նոր պահպանման պայմաններին:
Տեսանիելի պատկեր ունենալու համար կվերցնեն Օրխիդեան: Օրխիդեան ներվուծված է, ծաղկաթափ է եղել վերատնկվել է: Մոտ երկու ամիս ջրումները կկատարենք միայն Յանտառնայա կիսլոտայով: Փորձի մասին կլինի առանձին Վիդեո:
Հուսով եմ ինֆորմացիան օգտակար կլինի, եթե մնացին հարցեր կարող եք գրել հարցերը ինձ: Կպտատասխանեմ մեծ սիրով: Շնորհակալություն որ ինձ հետ էիք: Հաջողություն:

Ավելին

Ծաղկի Ճյուղ աճման կետից

Բարև ձեզ: Բարի գալուստ իմ ալիք: Այսօր ուզում եմ խոսել մինի Օրխիդեաներիցս մեկի մասին: Ինչու եմ առանձնացնում նրան, որովհետև առկա է “խնդիր”: Ինչի մասին է խոսքը: Խնդիրը տարածված է: Հարց՝ Ինչ անել երբ Օրխիդեան ծաղկել է աճման կետից:Ավելի մոտիկ կտեղադրեմ նկարներ, ավելի պարզ ցույց կտամ թե ինչումն է հարցը: Մինի Օրխիդեա որը ինձ մոտ է արդեն տարի մի քանի ամիս: Այս ընթացքում հասցրել է մեկ անգամ ծաղկել: Հաջորդ անգամվա ծաղկունքը այս ճյուղը, որը ինչպես տեսնում եք լավ ճյուղավորված է: Զուգահեռ դուրս եղավ ևս մեկ ճյուղ՝ աճման կետից: Ինչի մասին է դա խոսում: Երբ որ՝ Ֆալենոպսիս տեսակը, ծաղկում է աճման կետից կամ աճման կետը ինչ-ինչ պատճառնրով վնասվում է: Ինչ է հաջորդում դրան: Երբ աճման կետը վնասվել է և մենք կարողացել ենք այդ գործընթացը նեխման կամ անկախ նրանից թե ինչ խնդիր է այդտեղ գոյացել եթե կարողացել ենք կանգնեցնել այդ գործընթացը, այսինքն աճման կետը չի շարունակում վնասվել բույսը առողջ է բայց աճման կետը վնասվել է: Ինչ է հաջորդում դրան, բոլոր այն բողբոջները որոնք առկա էին բույսի վրա և ժամանակի ընթացքում չեն ծաղկել կարող են այժմ ակտիվանալ և այդ տեղից դուրս կգա նոր բույս այդպես ասված ճուտիկը: Այս դեպքում ինչու է բույսը այսպես փարթամ ծաղկել, որովհետև աճման կետը երբ վնասվում է բույսը էլ չի մտածում շարունակել աճել զարգանալ և ամբողջ ուժերը կենտրոնացնում է այս ծաղկման վրա դրա համար մենք ունենք այսպիսի ճոխ ծաղկի ճյուղ մեկը այստեղ, այս մասում էլ բավականին շատ կոկոններ կան և հաջորդը դեռ ոչ ամբողջությամբ զարգացած, այստեղ էլ եթե կարող եք նկատել երեք ճյուղավորում է լինելու, մնացածը արդեն կոկններ են: Բույսը միանգամից տնկել եմ աճեցման փակ համակարգ: Համակարգի մասին առանձին վիդեո կտեղադրեմ, այդ պատճառով հիմա չենք խորանա աճեցման համակարգի մասին չեն խոսի: Ինպես կարող եք տեսնել արմատներից, արմատների նկար նույն պես կտեղադրեմ: Արմատները շատ լավն են առողջ են աճող են ամենակարևորը, բայց բույսը որոշել է ծաղկել աճման կետից ինչի է այդպես լինում, ինձ թվում է այդպիսի ինֆորմացիա դեռ չկա: Ամեն դեպքում բույսը խաղկել է աճման կետից: Ինչի նկարեցի վիդեո հենց այս մի Օրխիդեայի մասին, որպեսզի բացատրեմ թե ինչ է լինում երբ բույսը ծաղկում է աճման կետից: Պարբերաբար կտեղադրեմ վիդեոներ: Մի քիչ իհարկե տխրեցի երբ բույսը ծաղկեց աճման կետից, քանի որ որբ բույսը ծաղկում է աճման կետից ապա պետք է սպասել երբ բույսը կտա նոր աճ: Ակտիվանա բողբոջ և բույսը տա ճուտիկներ մեկը,երկուսը կամ երեքը կարևոր չէ: Ամեն դեպքում բույսը որոշեց ծաղկել աճման կետից: Մի կողմից տխուր է քանի որ այս ծաղկունքից հետ դեռ շատ երկար չեմ տեսնի բույսի ծաղկունքը քանի դեռ ճյուտիկները չեն զարգանա և չեն ծաղկի, բայց շատ հետաքրքիր օրինակ ցույց տալու, տեղեկացնելու եթե բույսը ծաղկել է աճման կետից չենք վախենում, չենք անհանգստանում ուղակի գիտենք որ պետք է արդեն սպասել ճուտիկների առաջացմանը: Շատ գեղեցիկ ֆալենոպսիս ծաղկած ժամանակ նկար կտեղադրեմ: Արդեն կլինի առանձին էջ իր մասին, այնտեղ կկարողանաք կարդալ ինֆորմացիա իր մասին, բայց վիդեո տարբերակով նույպես կներկայացնեմ բույսը :

Ավելին

Ինչպես ջրել օրխիդեան

Բարև ձեզ։ Բարի գալուստ իմ ալիք։ Մի անգամից անցենք հարցին։ Ինչ հաճախականությամբ և ինչ տարբերակով ջրել Օրխիդեան։ Նշեմ որ խոսքը այսօր կգնա Ֆալենոպսիս տեսակի մասին։ Մի անգամից մի քանի պայման ճշտեմ և անցնենք ավելի պրակտիկ տարբերակով ցույց տամ թե ինչպես ճիշտ ջրել օրխիդեան։ Ճշտել արդյող ծաղկամանի մեջ առկա է «տորֆային բաժակ» ասվածը որը իրենից ներկայացնում է պրեսավորված տորֆ, որի մեջ արտադրողը աճեցնում է օրխիդեային սածիլը։ Եթե բույսը «Ջի Եմ Փի» ֆիրմայի արտադրանքն է ապա այնտեղ միանշանակ առկա է տոֆային բաժակ, բայց ամեն դեպքում ցանկալի է վաճառողից ճշտել ծաղկամանի մեջ առկա է տորֆային բաժակ թե չէ, բայց կամայական դեպքում ծաղկաթափից հետո ցանկալի է վերատնկել Օրխիդեան, որովհետև երե թե մեկ տարի մինիմալն է որի ընթացքում օրխիդեան արդեն գտնվում է սոճու կեղևի մեջ՝ գնելու պահին։ Ֆալենոպսիս տեսակը վերատնկում են եկու տարին մեկ անգամ։
Խորասուզել թե ողողել։ Այս երկու տարբերակներն են հիմնականում։ Ընտրեք ձեզ համար հարմար տարբերակը, բայց եթե բույսը նոր եք գնել երկու տարբերակի դեպքում էլ բույսին պետք է վարժեցնել ձեր նախնտրելի տարբերակին։ Ինչ է դա նշանակում՝ եթե դուք ընտրել եք խորասուզելու տարբերակը ապա առաջին անգամ ջրելիս բույսը ցանկալի է բույսը թողնել ջրի մեջ, 10-15րոպե, ոչ ավել։ Հաջորդ անգամ 20 րոպե, և այդպես մինչև 30 րոպե, ավել ցանկալի չէ թողնել հատկապես ձմեռային եղանակին, երբ տան ջերմաստիճանը 18 աստիճանից մի քիչ ցածր մի քիչ բարձր է։ Եթե ամառ է ժամանակը կարելի է մի քիչ երկարացնել, քանի որ սոճու կեղևը ծաղկամանի մեջ շատ արագ է չորանում։ Եթե որողում եք ապա նորից նայում ենք արմատներին և քիչ-քիչ սովորեցնում ենք ողողելու ձեր տարբերակին։Հիմա ավելի պրակտիկ ձեզ ցուցադրեմ ինչպես է դա կատարվում։

Առաջին տարբերակը խորասուզելն է։ Վերցնում ենք օրխիդեան, ինչպես ենք որոշում երբ է ջրելու ժամանակը։ Եթե արմատները ծաղկամանի մեջ արծաթագույն են ապա ջրելու ժամանակն է, եթե արմատները ծաղկամանի մեջ դեռ կանաչ են նշանակում է բույսը դեռ ջրել պետք չէ։ Կարելի է երբեմն ցողել եթե մտածում եք որ շատ է չորացել բույսը։ Վերցնում ենք օրխիդեան։ Նախապես ասեմ որ ձմռան սեզոնին ես ջուրը տաքացնում եմ։ Վերցնում եմ հնեցված ջուր։ Ավելացնում եմ տարրայի մեջ, ավելացնում եմ եռացրած ջուր, պարզապես ջուրը գոլացնելու համար, մատով ստուգում եմ որպեսզի շատ չտաք չլինի։ Շատ տաք ստացվեց ինձ մոտ։ Ավելացնում եմ մի քիչ էլ հնեցված ջուր։ Հաշվարկը արվում է այնպես որ ջրի բարշությունը լինի ծաղկամանի բարձրության կես չափին։ Ջուրը գոլ է։ Բույսը զգուշությամբ, քանի որ այն չոր է, այն կարող է շրջվել։ Զգուշությամբ իջեցնում ենք մինչև ջուրը կլցվի։ Նորից կրկնում եմ եթե բույսը ձեռք են բերել նոր և որոշել ենք խորասուզելու տարբերակով ջրել բույսը, ապա միաջշանակ առաջին ջրման ժամանակ թողնում ենք ջրի մեջ 10 րոպե ոչ ավել, ցանակալի որ բույսը շատ արագ չորանա։ Թող ինքը շատ արագ չորանա, հաջորդ անգամ ավելի երկար կդնեք, բայց դուք կշահեք այն որ օրխիդեայի արմատները չեն նեխի։ Թողնում ենք այսպես մոտ 10 րոպե։ Ես այն չեմ թողնելու որովհոտև խորասուզելու տարբերակով անձամբ չեմ ջրում, սա ուղղակի ցույց տալու համար է։ 10 րոպե թողնելու հետո հանում ենք, պահում ենք այսպես։ Ամբողջ ջուրը հոսում վերջանում է և բույսը վերադարձնում ենք իր նախկին որտեղ որ պեստ է լինի ցանկալի է շատ չպտտել։ Այստեղ տեսնում ենք առկա են ծաղկի ճյուղեր, եթե վերադարձներիս պտտենք ծաղկի ճյուղերը կթեքվեն դեպի լույսը և ուղիղ ծաղկի ճյուղեր չեն լինի ինչը ցանկալի չէ։ Դնենք անձեռոցիկի վրա թող չորանա։ ջուրա դատարկում ենք։

Հաջորդ տարբերակը՝ ջրում ողողումով։ Վերցնում ենք արդեն շշի մեջ հնեցված, գոլացված ջուր։ Այնտեղ հնեցված ջուր է որին ավելացրել եմ եռացված ջուր։ Այս չափի ծաղկամանի համար, եթե դուք նոր եք նոր եք գնել բույսը առաջին անգամ մեկ լիտրի չափ կարելի է ջուր։ Նորից նայում ենք արմատները արծաթագույն են նշանակում է ջրելու ժամանակն է։ Պահում ենք տարրայի վրա և զգուշությամբ լցնում ենք ջուրը այնպես, որ բնին և տերևներին ջուր չլցվի։ Լցնում ենք գրեթե ամբողջ ջուրը երկու կողմից հավասարապես, որ բոլոր կողմերից ջուր լցվի որ արմատները ինչ որ տեղ չոր չմնան։ Լցնում են զգուշությամբ։ Ես ամբողջությամբ ջուրը րեմ լցնի որովհետև բավականին հաճախ եմ ջրում։ Ելնելով իմ պահպանման պայմաններից իրենք շատ հաճախ են չորանում ես նախնտրում եմ քիչ ջրել, հաճախ ջրել։ Լցնում ենք մեկ լիտրի չափ ջուր։ Պահում ենք նորի ջուրը ամբողջությամբ կաթում վերջանում է, այսինքն ինքը ամբողջությամբ չորանում է։ Վերադարձնում ենք պահպանման նույն տեղը։ Չեն պտտում Օրխիդեան հաճախ, որպեսզի տերևները լինեն սիմետրիկ և գեղեցիկ։ Եթե մնացին ինչ որ հարցեր, թողեք ձեր հարցերը վիդեոյի տակ, կպատասխանեմ մեծ հաճույքով։ Շնորհակալություն որ ինձ հետ էիք։ Մինչ նոր հանդիպում։

Ավելին
Меню