Բարև ձեզ։ Բարի գալուստ իմ ալիք։ Մի անգամից անցենք հարցին։ Ինչ հաճախականությամբ և ինչ տարբերակով ջրել Օրխիդեան։ Նշեմ որ խոսքը այսօր կգնա Ֆալենոպսիս տեսակի մասին։ Մի անգամից մի քանի պայման ճշտեմ և անցնենք ավելի պրակտիկ տարբերակով ցույց տամ թե ինչպես ճիշտ ջրել օրխիդեան։ Ճշտել արդյող ծաղկամանի մեջ առկա է «տորֆային բաժակ» ասվածը որը իրենից ներկայացնում է պրեսավորված տորֆ, որի մեջ արտադրողը աճեցնում է օրխիդեային սածիլը։ Եթե բույսը «Ջի Եմ Փի» ֆիրմայի արտադրանքն է ապա այնտեղ միանշանակ առկա է տոֆային բաժակ, բայց ամեն դեպքում ցանկալի է վաճառողից ճշտել ծաղկամանի մեջ առկա է տորֆային բաժակ թե չէ, բայց կամայական դեպքում ծաղկաթափից հետո ցանկալի է վերատնկել Օրխիդեան, որովհետև երե թե մեկ տարի մինիմալն է որի ընթացքում օրխիդեան արդեն գտնվում է սոճու կեղևի մեջ՝ գնելու պահին։ Ֆալենոպսիս տեսակը վերատնկում են եկու տարին մեկ անգամ։
Խորասուզել թե ողողել։ Այս երկու տարբերակներն են հիմնականում։ Ընտրեք ձեզ համար հարմար տարբերակը, բայց եթե բույսը նոր եք գնել երկու տարբերակի դեպքում էլ բույսին պետք է վարժեցնել ձեր նախնտրելի տարբերակին։ Ինչ է դա նշանակում՝ եթե դուք ընտրել եք խորասուզելու տարբերակը ապա առաջին անգամ ջրելիս բույսը ցանկալի է բույսը թողնել ջրի մեջ, 10-15րոպե, ոչ ավել։ Հաջորդ անգամ 20 րոպե, և այդպես մինչև 30 րոպե, ավել ցանկալի չէ թողնել հատկապես ձմեռային եղանակին, երբ տան ջերմաստիճանը 18 աստիճանից մի քիչ ցածր մի քիչ բարձր է։ Եթե ամառ է ժամանակը կարելի է մի քիչ երկարացնել, քանի որ սոճու կեղևը ծաղկամանի մեջ շատ արագ է չորանում։ Եթե որողում եք ապա նորից նայում ենք արմատներին և քիչ-քիչ սովորեցնում ենք ողողելու ձեր տարբերակին։Հիմա ավելի պրակտիկ ձեզ ցուցադրեմ ինչպես է դա կատարվում։
Առաջին տարբերակը խորասուզելն է։ Վերցնում ենք օրխիդեան, ինչպես ենք որոշում երբ է ջրելու ժամանակը։ Եթե արմատները ծաղկամանի մեջ արծաթագույն են ապա ջրելու ժամանակն է, եթե արմատները ծաղկամանի մեջ դեռ կանաչ են նշանակում է բույսը դեռ ջրել պետք չէ։ Կարելի է երբեմն ցողել եթե մտածում եք որ շատ է չորացել բույսը։ Վերցնում ենք օրխիդեան։ Նախապես ասեմ որ ձմռան սեզոնին ես ջուրը տաքացնում եմ։ Վերցնում եմ հնեցված ջուր։ Ավելացնում եմ տարրայի մեջ, ավելացնում եմ եռացրած ջուր, պարզապես ջուրը գոլացնելու համար, մատով ստուգում եմ որպեսզի շատ չտաք չլինի։ Շատ տաք ստացվեց ինձ մոտ։ Ավելացնում եմ մի քիչ էլ հնեցված ջուր։ Հաշվարկը արվում է այնպես որ ջրի բարշությունը լինի ծաղկամանի բարձրության կես չափին։ Ջուրը գոլ է։ Բույսը զգուշությամբ, քանի որ այն չոր է, այն կարող է շրջվել։ Զգուշությամբ իջեցնում ենք մինչև ջուրը կլցվի։ Նորից կրկնում եմ եթե բույսը ձեռք են բերել նոր և որոշել ենք խորասուզելու տարբերակով ջրել բույսը, ապա միաջշանակ առաջին ջրման ժամանակ թողնում ենք ջրի մեջ 10 րոպե ոչ ավել, ցանակալի որ բույսը շատ արագ չորանա։ Թող ինքը շատ արագ չորանա, հաջորդ անգամ ավելի երկար կդնեք, բայց դուք կշահեք այն որ օրխիդեայի արմատները չեն նեխի։ Թողնում ենք այսպես մոտ 10 րոպե։ Ես այն չեմ թողնելու որովհոտև խորասուզելու տարբերակով անձամբ չեմ ջրում, սա ուղղակի ցույց տալու համար է։ 10 րոպե թողնելու հետո հանում ենք, պահում ենք այսպես։ Ամբողջ ջուրը հոսում վերջանում է և բույսը վերադարձնում ենք իր նախկին որտեղ որ պեստ է լինի ցանկալի է շատ չպտտել։ Այստեղ տեսնում ենք առկա են ծաղկի ճյուղեր, եթե վերադարձներիս պտտենք ծաղկի ճյուղերը կթեքվեն դեպի լույսը և ուղիղ ծաղկի ճյուղեր չեն լինի ինչը ցանկալի չէ։ Դնենք անձեռոցիկի վրա թող չորանա։ ջուրա դատարկում ենք։
Հաջորդ տարբերակը՝ ջրում ողողումով։ Վերցնում ենք արդեն շշի մեջ հնեցված, գոլացված ջուր։ Այնտեղ հնեցված ջուր է որին ավելացրել եմ եռացված ջուր։ Այս չափի ծաղկամանի համար, եթե դուք նոր եք նոր եք գնել բույսը առաջին անգամ մեկ լիտրի չափ կարելի է ջուր։ Նորից նայում ենք արմատները արծաթագույն են նշանակում է ջրելու ժամանակն է։ Պահում ենք տարրայի վրա և զգուշությամբ լցնում ենք ջուրը այնպես, որ բնին և տերևներին ջուր չլցվի։ Լցնում ենք գրեթե ամբողջ ջուրը երկու կողմից հավասարապես, որ բոլոր կողմերից ջուր լցվի որ արմատները ինչ որ տեղ չոր չմնան։ Լցնում են զգուշությամբ։ Ես ամբողջությամբ ջուրը րեմ լցնի որովհետև բավականին հաճախ եմ ջրում։ Ելնելով իմ պահպանման պայմաններից իրենք շատ հաճախ են չորանում ես նախնտրում եմ քիչ ջրել, հաճախ ջրել։ Լցնում ենք մեկ լիտրի չափ ջուր։ Պահում ենք նորի ջուրը ամբողջությամբ կաթում վերջանում է, այսինքն ինքը ամբողջությամբ չորանում է։ Վերադարձնում ենք պահպանման նույն տեղը։ Չեն պտտում Օրխիդեան հաճախ, որպեսզի տերևները լինեն սիմետրիկ և գեղեցիկ։ Եթե մնացին ինչ որ հարցեր, թողեք ձեր հարցերը վիդեոյի տակ, կպատասխանեմ մեծ հաճույքով։ Շնորհակալություն որ ինձ հետ էիք։ Մինչ նոր հանդիպում։