Ֆուզարիոզ
Երեք ամիս անց բույսի աճը ընդհանրապես նկատելի չէ, իսկ ջուր ցողելու չարաշահումն էլ գումարվեց և պարզ դարձավ իրողությունը: Մտածում եմ, որ բույսը արդեն ինձ հասել էր հիվանդ բայց ոչ մի նշան չկար, բացառությամբ՝ դանդաղ աճը: Ջուր ցողելու պատճառով և գուցե հիվանդության պատճառուվ ծաղկի բունը սկսեց նեխել և բույսը կորցրեց բոլոր տերևները և այդ ժամանակ ես տեսա արմատների գույնը՝ ինչ Ֆուզարիոզ հիվանդության նշան է: Բույսը փրկել արդեն հնարավոր չէր, իսկ վարակել մյուսներին բավականին հեշտ: Ես միանգամից հեռացրեցի բույսը, իսկ մյուս իմ Օրխիդեաները որոշեցի մշակել տարբեր հակավիրուսային նյութերով(Фунгицид):
Հետևություն՝
- Երբեք անուշադրության մի մատնեք բույսի դանդաղ աճը:
- Ուշադիր զննեք բույսի բունն ու արմատները:
- Հաճախակի օգտագործեք տաբներ հակավիրուսային նյութեր(Фунгицид):
- Երբեք մի չարաշահեք խոնավության համալրումը: