Աճի առանձնացում
Նախ ասեմ, որ նոր աճի տերևային համակարգը զարգանում է շատ արագ, իսկ արմատային համակարգը՝ շատ դանդաղ: Նկատեցի որ աճերից մեկը ունի զգալի քանակությամբ արմատներ, իսկ մյուսը՝ ոչ: Քանի որ նրանք երկուսն էլ առաջացել էին նույն բողբոջից, ցանկալի չէր նրանցից միայն մեկի առանձնացումը: Հնարավոր է առանձնացման ընթացքում վնասվեր արմատ չունեցողը և չորանար: Ամեն դեպքում որոշեցի առանձնացնել հասուն աճը, որպեսզի բույսը ուժերը կենտրրոնացնի մյուս աճի արմատային համակարգի զարգացմանը: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Հասուն աճն առանձնացված է: