Ծանր ու թեթև անելով աճեցման բաց համակարգի լավ և վատ կողմերը որոշեցի վերադարձնել բույսը, աճեցման ավանդական եղանակին: Գարնան կողմ կատարեցի բույսի տեղափոխությունը` չնայած, որ արդեն առկա էր ծաղկի ճյուղ: Բույսը լավ արձագանքեց տեղափոխմանը և ծաղկեց: Չորս շատ սիրուն և առողջ ծաղիկ: Ծաղկման շրջանը տևեց` երկու ամիս:
Ֆալենոպսիս Հիբրիդ
09.2016
Ձեռբերում
Առաջին հերթին հանում եմ կեղևային խարնուրդից` տեսնելու բույսի վիճակը: Բույսը առողջ է, բայց շատ նվազ է: Տերևները ծռմռված են, ինչը խոսում է այն բանի մասին, որ բույսը հաճախակի պտտել են դեպի լույսը և միաժամանակ բույսը չի ստացել բավականաչափ լույս: Տեղափոխեցի նոր կեղևային խարնուրդի մեջ: Կարճ ժամանակ անց որոշեցի անցնել աճեցման բաց համակարգին: Բույսը իրեն լավ է զգում` աճեցնում է արմատներ և տերև: Պարարտացնում եմ:
alarm