Ձեռքբերում
Գտնվում է լավ վիճակում։ Ունի արմատների զգալի քանակ ու չնայած, որ գտնվում է ծաղկման շրջանում, որոշեցի հանել կեղևային զանգվածից և նայել արմատների վիճակը, առկայության դեպքում մաքրել ոչ պիտանիները և պրոֆիլակտիկ ախտահանել՝ հականեխիչ նյութով։ Ունի նոր երևացող ծաղկի ճյուղ և երկու նոր աճ, առողջ է։ չեմ տեսնում կարիք պարարտացնելու։ Ունի շատ թույլ արտահայտված արտասովոր բույր։