Ցիմբիդիում

date_range

08.2017

Հաշվետու գրառում

Մեկ ամսվա ընթացքում բույսը հասել է զգալի չափերի: Իրեն զգում է լավ: Պարարտացնում եմ: Սպասում եմ՝ առկա մյուս նոր աճերի զարգացմանը, որոնք ցավոք դեռ անշարժ են:

alarm
date_range

07.2017

Նոր աճի զարգացում

Շարունակվում է բողբոջի աճը՝ հասնելով զգալի չափերի: Նկատվում է բողբոջի զգալի մեծացում, որը պետք է դառնա նոր բույսի սկիզբ, դառնա պալար:Նկատում եմ նաև արմարների աճ: Հետաքրքրիր արձանագրություն՝ շատ հաճախ և գրեթե ամենուր նշվում է, որ այս բույսը նոր արմատներ է զարգացնում միայն նոր աճից: Ինձ մոտ այն զարգացնում է նաև արմատներ հին պալարներից, որոնք իդեպ բավականին նվազ են և ցմքած: Բույսը նորից տեղափոխում եմ: Պարարտացնում եմ:

alarm
date_range

06.2017

Աճեցման ավանդական համակարգ

Ամսվա առաջին կեսին շարունակվում է պալարների նվազումը: Որոշեցի անցնել ավանդական աճեցման մեթոդի փոքրացնելով ծաղկամանը, որպեսզի բույսը կարողանա կլանել ողջ խոնավությունը կեղևից:

alarm
date_range

05.2017

Աճեցման բաց համակարգ

Նեխումը՝ կանխեցի: Նկատում եմ բողբոջի  աճ: Պարարտացնում եմ: Ամսվա երկրորդ կեսին նկատում եմ պալարների նվազում: Որոշեցի փոխել կեղևի խառնուրդը: Ամանի մեջ հայտնաբերեցի արմատների նեխում: Հեռացրեցի նեխած արմատները: Մշակում եմ հականեխիչ նյութով(фитоспорин) և կատարում արմատների 24 ժամյա չորացում: Որոշում եմ անցնել աճեցման բաց համակարգի՝ սպասելով նոր արմատների առաջացման:

alarm

05.2017

Ձեռքբերում

Գտնվում է անմխիթար վիճակում, ունի  երկու պալար, սակավաթիվ արմատներ: Պալարներից մեկի գագաթին նկատեցի շականակագույն հատված: Կասկածելով նեխում՝ որոշեցի կտրել գագաթային մասը և կտրված հատվածը մշակել դարչնի փոշով: Ունի կենսունակ բողբոջ:

alarm

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню