Ֆալենոպսիս Ատլանտիս

local_florist

08.2017 — 08.2017 Ծաղկման շրջան 2

Ծաղկման ընթացքում նկատում էի բողբոջի ակտիվացում և աճ: Աճը նման չէր ծաղկի ճյուղի ավելի շատ նման էր նոր աճի: Բայց չնայած դրա, այն երկարեց և կրկնեց ծաղկման շրջանը, նույն առատությամբ և շքեղությամբ:

alarm
local_florist

02.2017 — 07.2017 Ծաղկման շրջան

Շատ անսպասելի ակտիվացավ բողբոջը և կարճ ժամանակում բույսը ծաղկեց: Հնարավոր է դա այն բանի հետևանքն է, որ բույսի աճման կետը վնասված է, և բույսն իր ուժերը կենտրոնացրել է ծաղկման վրա:

alarm

02.2017

Ձեռքբերում

Գնելու պահին բույսի մոտ արդեն վնասված է աճման կետը, բայց բույսը առողջ է և ունի զգալի արմատային զանգված: Չեմ տեսնում անհրաժեշտություն բույսը հանել կեղևային խառնուդից: Պարարտացնում եմ: Համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում բույսը կտա նոր աճ, իսկ եթե ոչ կփորձեմ կիրառել Ցիտո(Մածուկը հորմոնային է, և ստիպողաբար ակտիվացնում է բույսի վրա գտնվող բողբոջը) մածուկ: Բույսի վրա առկա է ծաղկի ճյուղ:

alarm

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню