Ֆալենոպսիս Սինգոլո

07.2017

Սխալ

Ծաղկաթափ լինելուց հետ որոշեցի ավելացնել խոնավությունը ելնելով եղանակային խիստ պայմաններից ջուր ցողելով անմիջապես բույսի վրա։ Ինչի հետևանքով բույսի տեևների հանգույցում հավաքվել էր ջուր որն էլ բերեց բույսի վզիկի նեղխման, իսկ մենք բոլորս գիտենք որ օրխիդաների ամենաթուլ տեղը դա վզիկն է, որի վնասման դեպքում հնարավոր չէ վերականգնել բույսը։

Հետևություն՝

1.Պետք չէ չարաշահել բույը խոնավեցնելը նույնիսկ ուժեղ շոգի ժամանակ եթե բույսը գտնվում է սենյակում և չկա բավականաչափ օդափոխանակություն որը կչորացնի բույսի տերևները և տերևի հանգույցները ավելորդ ջրից:
2. Նորմայից պակաս ջուրը և խոնավությունը շատ չեն վնասի բույսը, իսկ խոնավության չարաշահման դեպքում կկորցնեք բույսը ինչպես իմ դեպքում տեղի ունեցավ։

local_florist

05.2017 — 06.2017 Ծաղկման շրջան

Որպես իր տեսակի կարկառուն ներկայացուցիչ ունի իրեն հատուկ մեծ ծաղիկներ որոնց տրամագիծը հասնում է 13սմ-ի։ Առկա է հինգ ծաղիկ։

alarm
date_range

04.2017

Բողբոջի ակտիվացում

Շատ կարճ ժամանակում ակտիվացավ արդեն առկա ծակի ճյուղի վրա բողբոջ և բույսը որոշեց ծաղկել։ Բույսը առողջ է արմատները շարունակում են աճել։

alarm

03.2017

Ձեռբերում

Առաջին հերթին հանեցի ծաղկամանից համոզվելու համար որ բույսի վզիկի տակ բացակայում է տորֆային բաժակը(արտադրողները աճման նախնական փուլում օրխիդեաները տեղավորում են տորֆային բաժակում, որով նաև հարմար է կատարել առաքումը քանզի այն պահում է բույսը խոնավ երկար ժամանակ)։Գտնվում է իդեալական վիճակում ունի արմատների զգալի քանակ։ Տեսակի առանձնահատկությունն այն է որ բույսի արմատները համեմատաբար հաստ են քան իր տեսակի մյուս ներկայացուցիչներ։

alarm

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню