Օնցիդիումներ
Ջերմաստիճան.
Պահպանման ջերմային պայմաններով կարելի է բաժանել երեք խմբի:
- Սառը ջերմային պահպանում (Oncidium flexuosum, Oncidium varicosum)
Ամռանը (Ցերեկ/Գիշեր)- 15-18°С, 7-15°С
Ձմռանը (Ցերեկ/Գիշեր)- 10-15°С, 7-10°С
- Չափավոր ջերմային պահպանում (Oncidium sphacelatum, Oncidium cheirophorum, Oncidium splendidum)
Ամռանը (Ցերեկ/Գիշեր)- 18-25°С, 15-18°С
Ձմռանը (Ցերեկ/Գիշեր)- 18-20°С, 12-15°С
- Տաք ջերմային պահպանում (Oncidium lanceanum,Oncidium stacyi).
Ամռանը (Ցերեկ/Գիշեր)- 20-25°С, 18-20°С
Ձմռանը (Ցերեկ/Գիշեր)- 20-25°С, 18-20°С
Կեղևային զանգված.
Տնկումն իրականացվում է բլոկի վրա, էպիոֆիտ տեսակի բույսերի համար նախատեսված զամբյուղներում, պլասմասե և կեռամիկական ծաղկամաններում: Կեղևային խառնուրդի համար օգտագործվում է Սոճենում կեղևի կտորների(0,5-1,0սմ մեծության), Պերլիտի(перлит) և փայտածուխի խառնուրդ:
Ջրում.
Տեսակների մեծամասնությունը չի սիրում խոնավության ավելցուկ: Ջրման պարբերության ընթացքում խեղևային խառնուրդը պետք է ամբողջությամբ չորանա: Ջրման համար ցանկալի է օգտագործել ոչ կոշտ ջուր, այս տեսակի գրեթե բոլոր առանձնյակները և որոշ հիբրիդներ, չեն սիրում աղերի կուտակում արմատների վրա:
Օդի հարաբերական խոնավություն.
40% և բարձր կախված առանձնյակի պահանջներից: Արմատային համակարգի լավ օդափոխանակությունը նպաստում է բույսի լավ աճին և բացառում է սնկային հիվանդությունների առաջացմանը: Պահպանման սենյակներում ցանկալի է ապահովել օդի շարժ: