Ջերմաստիճան
Գրամմատոֆիլլում տեսակի օրխիդեաները պատկանում են ջերմասեր բուսյերի դասին: Ի տարբերություն որոշ մյուս տեսակներին լավ են տանում բարձր ջերմաստիճանները (մինչև 32°С): Օպտիմալ է համարվում 24°С: Պետք է պահպանել գիշերային ջերմաստիճանի տատանումը ամենաքիչը 5°С: Գիշերային ժամերին ջերմաստիճանի իջեցումը անհրաժեշտ է: Հակառակ դեպքում ծաղկման շրջանը կարող է այդպես էլ չսկսվել: Ամռան բաց տարածությունում պահելը չի վնասի:
Օդի հարաբերական խոնավություն և ջրում
Գրամմատոֆիլլումների մշակման համար կարելի է օգտագործել ամենորյա ծաղկամաններ: Ջրումը բացառապես խորասուզելով մաքուր ջրում 10-15րոպեով: Ջուրը չպետք է երկար մնա ծաղկամանում: Ծաղկամանի ստորին հատվածում պետք է լինի բավարար քանակությամբ անցքեր, որպեսզի ջուրը հեշտությամբ արտահոսի:
Գրամմատոֆիլլումին անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն: Ինչքան բարձր է շրջակա միջավայրի ջերմաստիճանը այնքան բարձր էլ պետք է լինի օդի խոնավությունը: Խորհուրդ է տրվում ոչ միայն օգտագործել ծաղկամանի տակ դրվող կավային գնդիկները(керамзит) այլ նաև դիմել օդի խոնավացուցիչի օգնությանը: Միջին օդի հարաբերական խոնավության ցուցիչը պետք է լինի 70%: Ավելի ցածր խոնավությունը բացասական կազդի գրամմատոֆիլլումի վրա, իսկ հիմանկանում կդանդաղի տերևային զանգվածի աճը հնարավոր է նույնիսկ կանգնի: Ծաղկման շրջանում ցածր խոնավության պատճառով ծաղիկները հնարավոր է թառամեն ժամանակից շուտ:
Սիրում է ջրի ցողում, բայց ծաղկի ճյուղերն ու ծաղիկները ցողել չարժե:
Կեղևային խառնուրդ
Գրամմատոֆիլլումիների կեղևային խառնուրդը չունի ոչ մի բարդ բաղադրիչ: Կան նաև գրամմատոֆիլլումի աճեցման առանց կեղևային զանգվածի տարբերակներ, բայց դրանք դեռ փորձնական շրջանում են:
Լուսավորավածություն
Գրամմատոֆիլլում ձեռք բերելուց առաջ համոզվեք, որ ձեր տանը առկա են հարավային կամ արևմտյան կողմ նայող պատուհաններ, քանի որ նրանք բավականին լուսասեր են և հյուսիսային կողմ նայող պատուհաններին չեն ապրի: Միայն ամառային ուժեղ շոգերի ժամանակ ցանկալի է ձեռնպահ մնալ, բույսի տերևներին վրա ընկնող արևի ուղիղ ճառագայթներից: Պակաս լուսավորվածության հետևանքով պալարները չեն զարգանա անհրաժեշտ մեծության և բույսը չի ծաղկի: Լուսավորվածությունը պետք է լինի վառ, իսկ լուսային օրը շարունակական:
Հանգստյան շրջան
Հանգստյան շրջանի ճիշտ ընտրությունից է կախված հիմնականում ծաղկման հասնելը: Պալարների ամբողջական զարգացումը և հին պալարների չափին հասնելը՝ հիմնականում լինում է դեկտեմբեր ամսին, պետք է քչացնել ջրումը: Բույսը երեքից չորս օր պետք է մնա չոր կեղևային խառնուրդում: Այդ շրջանում բույսը չի պարարտավցում և ջերմաստիճանը չպետք է լինի բարձ 20°С- ից: Հանգստայն ավարտի մասին տեղեկացնում է նոր առաջացող ծաղկի ճյուղը: Ծաղկի ճյուղն նկատելուն պես անցում է կատարվում սովորական աճեցման պայմաններին: Շատացվում է ջրումը և բարձրացվում է օդի ջերմաստիճանը: Ծաղկման շրջանը ավարտվում է գարնանը: Հին ծաղկի ճյուղը հեռացվում է:
Պարարտացում
Պարարտացման համար կարելի է ընտրել կամայական պարարտանյութ նախատեսված օրխիդեաների համար: Պետք է հիշել, որ աշնանը բույսը կարիք ունի բարձր ֆոսֆորային պարունակությամբ պարարտանութերի: