Ֆալենոպսիս Դայմոնդ Քինգ

date_range

08.2017

Հաշվետու գրառում

Վերջին տերևը անհամեմատ մեծ է արդեն առկա տերևներից, ինչը խոսում է բույսի հասունացման մասին: Մեծության պատճառով ստիպված եմ այն ամրացնել փայտով, քանի որ ծանրությունից թեքվում է և կարող է կոտրվել: Տերևն առողջ է, արմատային զանգվածն նույնպես: Բույսից գարնան կարելի է արդեն սպասել ծաղկում, ինչ կլինի փոքրիկ հաղթանակ:

alarm
date_range

05.2017

Աճի զարգացում

Արդեն բույսի զարգացումները նկատելի են և համեմատաբար արագ: Ծաղկամանի ստորին հատվածում երևում է արմատների զգալի զանգված: Տերևների քանակը գնման օրվա հետ համեմատ կրկնապատկվել է: Բույսը առողջ է՝ պարարտացնում եմ:

alarm
date_range

01.2017

Դանդաղ աճ

Ինչպես և ենթադրում էի, բույսը աճում է բավականին դանդաղ: Սկզբնական շրջանում նույնիսկ շարժ չէի նկատում, թե՛ արմատային զանգվածում, թե՛ տերևային զանգվածում: Պարարտացնում եմ:

alarm

08.2016

Ձեռքբերում

Գնեցի բույսի երիտասարդ աճ: Սովորաբար այս տեսակի բույսերը ծաղկման տարիքի են հասնում սերմի ծլելուց երկու տարի անց, եթե պահվում են իդեալական պայմաններին մոտ պայմաններում: Ունի սակավաթիվ արմատներ և տերևներ, բայց առողջ: Գտնվում է տորֆային բաժակի մեջ: Հեռացնում եմ տորֆային բաժակը և բույսը տեղափոխում կեղևային խառնուրդի մեջ: Համոզված եմ, որ աճը լինելու գրեթե աննկատելի:

alarm

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню