Ֆալենոպսիս Կլեմենտինե

08.2017

Ֆուզարիոզ

Երեք ամիս անց բույսի աճը ընդհանրապես նկատելի չէ, իսկ ջուր ցողելու չարաշահումն էլ գումարվեց և պարզ դարձավ իրողությունը: Մտածում եմ, որ բույսը արդեն ինձ հասել էր հիվանդ բայց ոչ մի նշան չկար, բացառությամբ՝ դանդաղ աճը: Ջուր ցողելու պատճառով և գուցե հիվանդության պատճառուվ ծաղկի բունը սկսեց նեխել և բույսը կորցրեց բոլոր տերևները և այդ ժամանակ ես տեսա արմատների գույնը՝ ինչ Ֆուզարիոզ հիվանդության նշան է: Բույսը փրկել արդեն հնարավոր չէր, իսկ վարակել մյուսներին բավականին հեշտ: Ես միանգամից հեռացրեցի բույսը, իսկ մյուս իմ Օրխիդեաները որոշեցի մշակել տարբեր հակավիրուսային նյութերով(Фунгицид):

Հետևություն՝

  1. Երբեք անուշադրության մի մատնեք բույսի դանդաղ աճը:
  2. Ուշադիր զննեք բույսի բունն ու արմատները:
  3. Հաճախակի օգտագործեք տաբներ հակավիրուսային նյութեր(Фунгицид):
  4. Երբեք մի չարաշահեք խոնավության համալրումը:
alarm
date_range

05.2017

Տեղափոխություն

Բույսը ավանդական աճեցման տարբերակին անցնելու համար ուներ բավարար արմատներ և ես որոշեցի տեղափոխել: Տեղափոխեցի աճեցման ավանդական տարբերակ, պարարտացնում եմ և ուժեղ շոգերի պատճառով հաճախակի ջուր եմ ցողում՝ օդի խոնավությունը բարձրացնելու նպատակով: Բույսի աճը գրեթե աննկատ է:

alarm
date_range

04.2017

Դանդաղ աճ

Հինգ ամսվա ընթացքում նկատելի շարժ, միայն երեք 3-4սմ երկարությամբ արմատներն էին և նոր գոյացած տերևը, ինչը ես համարում եմ շատ դանդաղ աճ, բայց մտածելով որ բույսի առանձնահատկություն է ոչ մի կարևորություն չտվեցի: Այս ընթացքում բույսը կորցրել էր տերևների առաձգականությունը և շատ նվազ էր չնայած, որ նկատվում էր շարժ դեպի լավը:

alarm
date_range

11.2016

Նվազում

Կարճ ժամանակում բույսը կորցրեց իր երեք ծաղիկները: Գնալով նվազում էր: Նորից հանեցի կեղևային զանգվածից, պարզվեց, որ նեխման գործընթացը, շարունակվում է և բույսը կորցրել է գրեթե բոլոր արմատները առողջ էր միայն մի օդային արմատ: Որոշեցի բույսի պահել, որպես ռեանիմացվող(երբ բույսին տեղավորում են տարրայի վրա, որի մեջ միշտ առկա է ջուր, բայց այն չի կպնում արմատներին):

alarm

10.2016

Ձեռքբերում

Բույսը ինձ բերեցին ՌԴ-ից: Մեկ շաբաթի չափ բույսը գտնվել էր տուփի մեջ առանց լույսի՝ խոնավ կեղևային խանուրդի մեջ: Առաջին հերթին հանեցի կեղևային խառնուրդից, հեռացրեցի նեխած արմատները, մշակեցի հականեխիչ նյութով(фитоспорин): Բույսը գտվնում էր ծաղկման շրջանում, բայց ինձ համար առաջնային էր բույսի վիճակը, ծաղկման համար չէի մտածում: 24 ժամ արնատները չորացնելուց հետո, նորից տնկեցի: Պարարտացնում եմ:

alarm

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Заполните поле
Заполните поле
Пожалуйста, введите корректный адрес email.

Меню